Ներքին Խոսք Տեսանյութ 10 ամիս առաջ - 09:50 08-10-2025

Մինչ տարեվերջ Երևանը կունենա խելացի ժամանակացույցով մոտ 40 կանգառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում պատասխանել է երևանցիների հարցերից մի քանիսին:

Դրանք մասնավորապես վերաբերել են.

Երևան քաղաքի դիմագիծը այլանդակող կառուցապատումներին
Կանգառներում տեղադրվող խելացի ժամանակացույցներին
Քաղաքաշինական նորմերին
Ճոպանուղիներին:

Անդրադառնալով կանգառների խելացի ժամանակացույցներին, Ավինյանն ասել է, որ մինչ տարեվերջ Երևանը կունենա մոտ 40 կանգառ, որտեղ հնարավոր է տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները: