Ներքին 1 տարի առաջ - 22:33 07-10-2025

ՀՀ իշխանություններն իրականացնում են քաղաքական հաշվեհարդար Գյումրիի քաղաքապետի նկատմամբ. Ղուկասյանը դիմել է դեսպաններին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Ալիսոն Քվինին

ՀՀ-ում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վասիլիս Մարագոսին

ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Օլիվիե Դըկոտինյին

ՀՀ-ում Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լի Սինվեյին

ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտակային

ՀՀ-ում Հունաստանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Խրիստոս Սոֆիանոպուլոսին

ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Նիլակշի Սահա Սինհային

ՀՀ-ում Կիպրոսի Արտակարգ եւ լիազոր դեսպան
պրն. Միքայել Մավրոսին

ՀՀ-ում Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էնդրյու Թըրներին

ՀՀ-ում Լեհաստանի Գործերի ժամանակավոր հավատարմատար պրն. Մարչին Ռուժիցկին

ՀՀ-ում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Անդրիուս Պուլոկասին

ՀՀ-ում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Մեհդի Սոբհանին

ՀՀ-ում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ալեսսանդրո Ֆերրանտին

ՀՀ-ում Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Սերենադ Մուհամեդ Սոմիլան Գամիլին

ՀՀ-ում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վասիլիս Մարագոսին

ՀՀ-ում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Տկն. Կլաուդիա Բուշին

ՀՀ-ում Բուլղարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար պրն․ Ալեկսանդար Պատարինսկին

ՀՀ-ում Բրազիլիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ֆաբիո Վազ Պիտալուգային

ՀՀ-ում Բելառուսիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Տիկին Ինեսա Կուդրուկին

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Նարման Մուհամմեդ Շարի Ալմուլային

ՀՀ-ում Բելգիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էրիկ Դե Մույնքին

ՀՀ-ում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռաֆայել Էնրիկե Գոնչալես Ալեմանին

ՀՀ-ում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Գիորգի Շարվաշիձեին

ՀՀ-ում Քուվեյթի Արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆային

Հայտարարություն

Հարգելի՛ դեսպաններ, Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն՝ քաղաքական և ուժային տարբեր միջոցների ու գործիքների կիրառմամբ, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։

Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է Հայ Առաքելական եկեղեցու երկու Սրբազան հայր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվում են շարունակական բռնարարքներ, բանտարկվում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետի և վարած քաղաքականության նկատմամբ։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։

Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին, մահափորձ իրականացվեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած և ծանր վիրավորված անձինք։

2025թ․ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան ոստիկանների կողմից առգրավելու փորձը՝ ՀՀ վարչապետի կողմից արված վերջին հրահանգների սկիզբն է։

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ ծավալվող և ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին՝ Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։

Սույն հայտարարությունը բաց է Գյումրու ավագանու մյուս խմբակցությունների ստորագրությունների համար։

Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցություն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում