Ներքին 1 տարի առաջ - 19:45 07-10-2025

ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ» է վթարի ենթարկվել. 6 զինվոր և 1 բուժքույր են տուժել. թարմացված

Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել:

Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով:

Հայտնի է նաև, որ տուժածներին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

Oragir.News-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, որը նշեց, որ վթարի հետևանքով միայն մեկ զինծառայող է թեթև քերծվածքներ ստացել:

Սակայն Oragir.News-ի աղբյուրը հայտնել է, որ հոսպիտալ տեղափոխված զինվորները բավականին լուրջ վնասվածքներ ունեն:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում