Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 07-10-2025

Երազանքի փաստաթուղթը Նիկոլն ա՝ իր կնոջով․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն երազանքի փաստաթուղթ նույնիսկ կարելի է անվանել։

«Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Վաշինգտոնի փաստաթղթի հետ կապված, ԱՄՆ–ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, և 2 ամիս կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել՝ չենք ընդունում։ Բավական դժվար է։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ–ն ինչ ասի, պետք է անես։ ԱՄՆ–ն կտրուկ դեմ էր Իրան–Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ԱՄՆ–ին ցույց տալ իր հետաքրքրվածությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ։ Այնպիսի պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, որտեղ նվազում են ռիսկերը ԱՄՆ–ի հետ կապված։ Որովհետև կարող է ստեղծվել մի վիճակ, որ օրինակ, Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից և ԱՄՆ–ն որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերով նման բան ֆիքսված չէ։ Եթե հայտնի հեռախոսով, Վոթսափով զանգեն Թրամփին, ասեն՝ Ալիևը չի անում, Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից։ Սրանով վերջանալու է, որովհետև այլ մեխանիզմներ այդ փաստաթղթում չկան»,- ընդգծեց Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ այսօրվա իրավիճակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը երազանքի փաստաթուղթ է»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Դե իհարկե համեմատության մեջ այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հստակ չի կարող ասել։ «Ես վստահ ոչ մի բան չեմ կարող ասել, հարավոր ա ճիշտ ա, հնարավոր ա սխալ։ Հաստատ չեմ կարող ասել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ամենահզոր մարդն է համարում։ «Չեմ կարա բան ասեմ, մինչև նոյեմբերի 9-ը Պուտինն ասում էր՝ բերեք պատերազմըը դադարեցնեմ, մեր մորուքավորն ամենահզոր մարդն էր իրան համարում։Երազանքի փաստաթուղթն ինքն ա, իր ա կնոջով»,- ասաց նա։

«Համաձայն եմ, դա իմ ներքին ձայնն է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել