Արտաքին 1 տարի առաջ - 18:59 07-10-2025

Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։

«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։

Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։Նաև դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում