Ներքին 1 տարի առաջ - 17:52 07-10-2025

Իսկ կապիտուլյացիայի իրենց մեղքը այս իշխանությունները կարողանալու՞ են «ուղարկել արխիվ»․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ առաջին բաժին, նույնիսկ ոչ գաղտնի մասը չի ներկայացվել հանրությանը։ Հարցի կապակցությամբ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանությամբ հանդես գալ։

«Այո, հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու՞ են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը։ Իհարկե, չեն կարողանալու»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։

«Իմ կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծվելուց հետո հաձաժողովականներին ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու, և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ դե, որ խախտել են, ինչու՞ եք բերում ԱԺ, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն՝ իրենց մեղքերն են գտնելու»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան