Ներքին 1 տարի առաջ - 16:34 06-10-2025

Արեգնազ Մանուկյանի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։

ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։

ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթյանի կողմից ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումը։ Դիմումը վավերացված է եղել նոտարական կարգով, հետևաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։

Այսպիսով, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում