Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:35 05-10-2025

Փաշինյանը վատ է զգացել, որ Չորաթան գյուղի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը փորձում է ազգը զրկել պատմական հիշողությունից, մանկուրտացնել

Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, որ Բերդի համայնքի սահմանամերձ Չորաթան գյուղի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»։

2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան մեր տարածաշրջան է վերադարձել 1915 թվականի ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար։

Սակայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիան թաքուն ստորագրելով՝ նա դարձավ «խաղաղասեր», Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները հերթով կատարում է, հրաժարվել է սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, հայոց ցեղասպանության վերաբերյալ կասկածելի նարատիվներ է առաջ քաշել։

Նա հրաժարվել է հայոց պատմությունից, մեր ինքնությունից և փորձում է հայ ազգին զրկել պատմական հիշողությունից, հայ ինքնությունից,մանկուրտ դարձնել։ Սակայն չի հաջողելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան