Ներքին 1 տարի առաջ - 23:41 04-10-2025

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով Խորհուրդը որոշում է ընդունել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև վերպետական միջազգային կազմակերպության մարմինների նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը Սահմանադրական դատարանի կողմից ստուգելու լիազորություն նախատեսելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է զինված ուժերի մասին կարգավորումներին, Խորհրդի անդամների ակտիվ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների շուրջ շարունակել աշխատանքները՝ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները հաշվի առնելու և դրանք կրկին քննարկման ներկայացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով