Թեթև զրույց 1 տարի առաջ - 19:00 04-10-2025

Թեթև զրույց. Ուժեղ լինելը խանգարու՞մ է, ինչպես դուրս գալ կոմֆորտ զոնայից

«Թեթև զրույց» փոդքասթի այս թողարկման հյուրը հոգեբան Մարատ Հակոբջանյանն է։

Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է նշանակում բաց լինել ինքներս մեզ հետ․ ինչու է շատերի համար բարդ ընդունել սեփական զգացմունքները, թուլությունները կամ վախերը, և ինչպես է այդ ազնվությունը դառնում իրական ուժի աղբյուր։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև ուժի ընկալման թեմային․ արդյո՞ք ուժը վերահսկողությունն է, հաղթանակը, դիմադրությունը, թե՞ այն կարող է արտահայտվել խոցելիության, հանդուրժողականության և ընդունման միջոցով։ Մարատ Հակոբջանյանը կիսվում է իր մասնագիտական դիտարկումներով այն մասին, թե ինչպես ենք մենք կառուցում և երբեմն կործանում հարաբերությունները՝ փորձելով պաշտպանել մեր էգոն կամ վախենալով բացվել մյուսին։

Քննարկել ենք նաև կոնֆլիկտների հոգեբանական բնույթը՝ ինչու են դրանք անխուսափելի ցանկացած հարաբերության մեջ, ինչ է մեզ սովորեցնում յուրաքանչյուր բախում, և ինչպես կարելի է կոնֆլիկտը դիտարկել ոչ թե որպես վտանգ, այլ որպես աճելու հնարավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան