Ներքին 1 տարի առաջ - 09:56 04-10-2025

Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 7.4 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան