Ներքին 1 տարի առաջ - 17:31 02-10-2025

ՀՀ-Տաջիկստան գործընկերություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում․ Վարդապետյանն ընդունել է տաջիկ պաշտոնյայի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդայի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված կառույցների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի քննարկմանը:

«Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը Հայաստանին փոխանցելու համատեքստում շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Խորհրդի գործունեության ամրապնդմանն ուղղված Ձեր պրոֆեսիոնալ և պատասխանատու ներդրման համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու բարձր գնահատել Խորհրդի քարտուղարության աշխատանքը՝ նախանշված նպատակներին հասնելու և Խորհրդի նիստը կազմակերպելուն օժանդակելու համար։

Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության համար և ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան