Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:29 02-10-2025

Պատրաստ ենք քննարկել իմփիչմենթի վերաբերյալ ցանկացած նախապայման․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմպիչմենտի մասին․

Այն բանից հետո, երբ Պատիվ ունեմ և Հայաստան դաշինք խմբակցությունները պաշտոնապես հրաժարվեցին գործընթաց սկսելուց, պարոն Ասլանյանը և ես հանդես եկանք իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես վարչապետի թեկնածու առաջադրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Էդմոն Մարուքյանին։

Մեր նախաձեռնությունից որոշ ժամանակ անց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, այդուհանդերձ, հանդես եկավ իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեց պարոն Դավիթ Համբարձումյանին։

Եթե մեր ընդդիմադիր գործընկերների համար այսօր գերխնդիր է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա դրա համար ամենահավանական ճանապարհը մեր նախաձեռնությանը միանալն է։

Միաժամանակ, ցանկանում ենք հայտնել, որ պատրաստակամ ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել ցանկացած բովանդակության նախապայման, որոնց շուրջ համաձայնության գալը կփարատի իրենց բոլոր անհանգստությունները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով