Ներքին 1 տարի առաջ - 10:14 02-10-2025

Երևանի դպրոցներից մեկում երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան