Ներքին 1 տարի առաջ - 11:02 01-10-2025

Տուգանային հրապարակում ավտոմեքենաները թալանվում են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Օրինակ` ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:

Սա նույնն է, որ գնաս ոստիկանության, քննչականի, դատախազության բաժին, մեկ էլ` տեղում անհայտ անձանց կողմից կողոպուտի ենթարկվես` մի լավ ծեծեն ու փողերդ տանեն:

Ինչ դեպք էլ լինի, ի՞նչ գործ ունի որևէ մեկի մեքենան 10 ամիս տուգանային հրապարակում ու ինչպես է պատահում, որ այդ տարածքները պատշաճ վերահսկման չեն ենթարկվում:

Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու:

Սա եզակի դեպք չէ: Տարբեր զբաղվածության տեր մարդկանց մեքենաները, որոնցով գումար են աշխատում, դեռ չեմ ասում, որ վարկային միջոցներով են գնում, ամիսներով չեն տալիս, իսկ տեղում էլ թալանվում են:

Կոնկրետ դեպքի եմ անդրադարձել, որին կից կտեղադրեմ նաև մեքենայի լուսանկարները` ակնկալելով, որ իրավապահ համակարգը գոնե այս պայմաններում տեղից կշարժվի:

Վերջին նկարում մեքենայի նախնական վիճակն է` վթարի վայրում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի