Ուղիղ եթեր
Մշակույթ 1 տարի առաջ - 21:58 30-09-2025

Գավառում տեղի ունեցավ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը

Այսօր Գավառում մեծ շուքով տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը:

Այս մասին Oragir.News-ին հայտնեց գրականագետ-լեզվաբան Նոնա Խաչիկյանը։

«Տասնյակ տարիներ պատկերասրահը մասնավոր տարածքում էր տեղակայված, այսօր արդեն այն տեղափոխվեց երկհարկանի առանձին շենք»,- նշեց մեր աղբյուրը` հավելելով, որ Գավառի պատկերասրահի ցուցադրության հիմքում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի գեղարվեստական արժեքավոր հավաքածուն է։

Տեղեկացանք, որ պատկերասրահը վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերի վերանորոգման և արդիականացման ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, արվեստասերներ, հյուրեր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք