Ներքին 1 տարի առաջ - 19:13 30-09-2025

22-ամյա երիտասարդը կալանավորվել է. նա թմրամիջոց է ձեռք բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին՝ Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական տարածքում ձերբակալել և բաժին են ներկայացրել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 5 գրամից ավելի քաշով մեթամֆետամինի զանգվածով ապակյա ծխամորճ: Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է մեթամֆետամին: Պարզվել է, որ թմրամիջոցը նրան տվել էր 22-ամյա երիտասարդը, որի մի մասը միասին օգտագործել էին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել 22-ամյա երիտասարդի բնակության հասցեում և կից շինությունում։ Հայտնաբերվել են կանեփանման զանգվածով փաթեթներ և կանեփի չորացրած բույսեր:

Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»