Ներքին 1 տարի առաջ - 18:27 30-09-2025

Սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ նախագահին, դատախազին և ԱԳՆ-ին

Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ԱԳՆ-ին։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Բագրատ և Միքայել սրբազանների նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։

Գառնիկ Դանիելյանը, կարդալով սրբազանների նամակը, նշեց, որ նրանք երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցումներ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին, որոնք մնացել են անպատասխան։ Հարցադրումներում պահանջել են հստակ պատասխաններ տրամադրել, մասնավորապես, հայտնի ձայնագրությունների փորձագիտական եզրակացությունների մասով, թե արդյոք կա՞ն փաստեր, որոնք կհիմնավորեին ավտոբուսներ այրելու մասին պատմության իսկությունը։

Բացի այդ, Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցում են ուղղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։

«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային զանազան ներկայացուցիչների ասել է, որ մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Եթե նման բան կա, ապա ի՞նչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ մեր մասով հայտնի ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն ու այլ լեզուներով»,- նամակից մեջբերեց պատգամավոր Դանիելյանը։

Սրբազանները և մյուս կալանավորներն իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ մինչև այս քառօրյայի ավարտը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան