Ներքին 1 տարի առաջ - 10:51 30-09-2025

Դադարեցրեք թուրքական սահմանը «սրբի դուռ» ներկայացնելը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքներին և հայտարարել․

«Իրենք իրենց խնդիրները լուծել են։ Եթե ուզում ենք շարունակել նույն ձևով և վերջնականապես կործանել մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա։ Իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ հայ–թուրքական սահմանը բացվի, և այս պետությունը զարգանա, որովհետև այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին։»

Հայ–թուրքական սահմանի փակ լինելու պատճառով մենք չենք կործանվել։ Հակառակը՝ մեր պետությունը դինամիկ զարգացել է և շարունակում է զարգանալ․ այսօր Հայաստանը ըստ ԱՄՀ-ի եվրոպական տարածքում ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է։

Ի՞նչ նկատի ունի Պապոյանը, երբ ասում է «այս վիճակը»։ Գուցե՞ խոսքն իրականում իրենց իրականացրած սխալ քաղաքական որոշումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին է։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում վերջին տարիների տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը դարձավ նկատելի տնտեսական աճ ունեցող պետություններից մեկը՝ աչքի ընկնելով իր տնտեսական դինամիկայով։

Բնականաբար այս հաջողությունները հաճախ հանրայնորեն չեն բարձրաձայնվում իշխանությունների կողմից, որովհետև այդպես դժվար կլինի մարդկանց համոզել, որ առանց Թուրքիայի սահմանի բացման մենք կործանվում ենք։ Այսպիսով՝ առաջ են բերում մի սցենար, ըստ որի մեր պետությունը, մեր տնտեսությունը արդեն 35 տարի բլոկադայի մեջ իբրև «կործանվում է» — և որպես միակ լուծում առաջարկում են գնալ ամենապիղծ զիջուններին, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Եթե հանրությունն արձանագրի, որ մեր տնտեսությունն իրականում լավ վիճակում է, ապա «սահմանը բացել՝ չկործանվելու համար» սցենարը դառնում է կատարյալ միֆ և կեղծ օրակարգ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»