Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:46 29-09-2025

Մեր վարած քաղաքականության հեղինակը ժողովուրդն է. Փաշինյանի այս խոսքը ևս պարզ մանիպուլյացիա է

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Մեր վարած քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, հետևաբար ժողովուրդը չի կարող չքվեարկել իր հեղինակածի օգտին, հայտարարում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը:
Սա ևս, պարզ մանիպուլյացիա է:

Որտե՞ղ է վարվող քաղաքականությանբ մեջ ժողովրդի «հեղինակային իրավունքը», որտե՞ղ է վկայությունը, որ վարվող քաղաքականության հեղինակը ժողովուրդն է:

Միակ շատ, թե քիչ տրամաբանական մեկնակետ կարող է լինել 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությունը:

Հետևաբար, դիտարկում ենք, թե այդ ընտրությանը ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը՝ որպես խաղաղության բովանդակություն: Մի կողմից ավելորդ է կրկնել, մյուս կողմից պետք է, որպեսզի աշխատի տրամաբանությունը, բանականությունը, այլ ոչ թե մանիպուլյացիան:

Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից ձեռնaմուխ է եղել 2021-ին ներկայացրած խաղաղության տրամագծորեն հակառակ բովանդակության կազմավորմանը: Այն քաղաքականությունը, որ նա վարում է, մշակվել է օրինակ Շարլ Միշելի, ոչ թե հայ ժողովրդի հեղինակությամբ: Այն Շարլ Միշելի, որին Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի օրակարգային կարևոր հարցերի համար:

Համահեղինակ է իհարկե Էմանուել Մակրոնը: Գուցե մի քիչ ավելին է Էնթոնի Բլինքենը:
Նրանք հայ ժողովուրդ չեն: Նրանք հայ ժողովրդի մի մասի էթնիկ զտման «ճարտարապետներն» են:
Բայց, նրանք իհարկե իրենց աշխարհաքաղաքական շահերի պաշտպաններն են, մենք իհարկե պետք է հասկանանք ու գնահատենք նրանց արածը, ինչպես նաև՝ ի դեպ, նրանց արածի համատեքստում էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանի պայմանավորվածության հանգամանքները, բայց մեր հարցնելիքն ու ասելիքը կարող է և պետք է լինի Հայաստանի կառավարությանը, ով էլ այն լինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան