Ներքին 1 տարի առաջ - 22:36 29-09-2025

Երեխաների նամակը՝ որպես Սրբազանի անձը բնութագրող հանգամանք. Արա Զոհրաբյան

Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը գրում է․

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՆՁԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Այսօր, դատարանում, որպես Միքայել Սրբազանի անձը բնութագրող հանգամանք չենք ներկայացրել ոչ Սրբազանի կենսագրությունը, ոչ տարիների կատարած աշխատանքների նկարագրությունը, ոչ ստացված պարգևները (Սրբազանը և մենք համաձայն չէինք Սրբազանին ակնհայտ անհիմն ձևով մեղավոր ճանաչած դատարանին նման նյութեր ներկայացնել), այլ ներկայացրել ենք Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը ուղղված Միքայել Սրբազանին:

Այս նամակից լավ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել:

Եվ թող դատավորն այս նամակը կարդալով իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը կայացնի:
Կանխատեսելի դատավճիռը հրապարակվելու է 03.10.2025թ. ժամը 17:30-ին:
…..
«Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը
…..
Գերաշնորհ Սրբազան Հայր

Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները:

Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին:
Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:

Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար:

Աստված օգնական Սրբազան Հայր:

Որդիական սիրով «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող