Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:02 29-09-2025

Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. Կոպիրկին

Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում:

«Ո՛չ աշխարհագրությունը, ո՛չ ընդհանուր պատմությունը, ո՛չ էլ Ռուսաստանի բազմակողմանի կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ թույլ չեն տա դա: Որոշակի արտաքին խաղացողներ, որոնք արտահայտում են նման անհեթեթ գաղափարներ, միայն բացահայտում են իրենց սեփական ձգտումները և տարածաշրջանային իրողությունների վատ ըմբռնումը»,- ասել է Կոպիրկինը:

Նա նշել է, որ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կձևավորվի այս տրանսպորտային նախագծի իրականացման մանրամասն ըմբռնումից հետո: Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմների, ինչպես նաև երթևեկության անվտանգության վերաբերյալ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն:

«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ժամանակ կպահանջվի հաշվի առնել Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության հետ կապված հանգամանքները: Ռուսական կողմը բաց է այս թեմաներով խորհրդակցությունների համար ինչպես հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ»,- ասել է դեսպանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում