Սպորտ 1 տարի առաջ - 14:19 28-09-2025

Սպերցյանը վերջին շրջանում խաղից մի փոքր դուրս է մնում․ Գրիշին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջին խաղերում սկսել է դուրս մնալ թիմի խաղային կառուցվածքից։

Շաբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի 10-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ։ Արդյունքում «Կրասնոդարը» կորցրեց առաջատարի դիրքը և 20 միավորով իջավ երկրորդ տեղ։ Առաջին տեղը զբաղեցրեց «Լոկոմոտիվը», որը նույնպես ունի 20 միավոր։

Սպերցյանը «Կրասնոդարի» խաղից մի փոքր դուրս է մնացել, ինչպես եղավ նաև «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի արդյունքների անկման վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել կենտրոնական գծի առանցքային խաղացող Ալեքսանդր Չեռնիկովի վնասվածքը։ Նա կատարում է հսկայական ծավալի անտեսանելի աշխատանք,- նշել է Գրիշինը։

Միևնույն ժամանակ, «Ռոստովի» դեմ խաղում Գրիշինը գովասանքի է արժանացրել պաշտպաններ Դմիտրի Չիստյակովին և Վիտոր Սակոյին, որոնք ամբողջությամբ չեզոքացրել են «Ռոստովի» հարձակվող Կորդոբային։

Armsport.am

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Ձեզ գուցե հետաքրքրի