Ներքին 1 տարի առաջ - 12:51 28-09-2025

Երևանում 53-ամյա կինը փորձել է դրամի վերածել իր 30 հազար դոլարը, բայց այն հափշտակել են. shamshyan.com

Սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար գումար։

Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 53-ամյա Աղավնի Գ․-ն հայտնել է, որ նույն օրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Rate Pro» էջով նկատել է շահավետ տարադրամի փոխանակման կետի գովազդ, որից հետո «Վոթսափ» հավելվածով կապնվել է նշված էջի օգտատեր ներկայացած Դավիթի հետ, ում հետ պայամանավորվել է Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երևան Սիթիում» փոխանակել 30 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ փոխարինել ՀՀ դրամով, որից հետո ժամը 19։10-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնում Դավիթի հրահանգով գումարը փոխանցել է «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով էլ իր հերթին այն փոխանցել է մեկ ուրիշ անձի և այդ եղանակով Դավիթը խաբեությամբ իրենից հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլարը։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդ է հանդիսանում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Հարություն Ս․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի տվյալները պարզելու, նրան և հափշտակած գումարը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի