Ներքին 6 ամիս առաջ - 12:19 24-03-2026

Օտարերկրացի կինը հայտնել է, որ ՀՀ սահմանը հատելիս տաքսիստը հափշտակել է իր ճամպրուկը՝ պատճառելով մոտ 31 հազար դոլարի վնաս

Մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Ղազախստանի քաղաքացի 31-ամյա Կատիրա Կ․-ն և հայտնել, որ մարտի 6-ի ժամը 19։00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով, որի վարորդը եղել է ոմն Գուգո Ք․-ն, ուղևորվել է Վրաստան, իսկ երբ հատել են ՀՀ սահմանը և հասել Վրաստանի անցակետ, իր ճամպրուկը գտնվել է նշված ավտոմեքենայում, որը տեսել է, անցակետը անցել է ոտքով և անցնելուց հետո վարորդը չի սպասել իրեն ու հեռացել է հափշտակելով իր ճամպրուկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է, որ ճամպրուկի մեջ եղել է 9 հազար դոլար, 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մակբուք» և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի շղթաներ, թևնոցներ, մատանիներ և այլն, մոտ 160-170 գր․ ոսկյա զարդեր։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ վարորդ Գուգո Ք․-ն տեղյակ է եղել, որ ճամպրուկում առկա է գումար և ոսկյա զարդեր և դիտավորությամբ հափշտակել է այն՝ պատճառելով ընդհանուր 31 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուգո Ք․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ք․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ