Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:17 28-09-2025

Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է, որ այս տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը մեծ նշանակություն ունի երկրի համար։

Սակայն իրականում այն խոցելի է մի քանի առումով․

ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար որևէ օրենք պետք չէր։ Բավարար էր իրականացնել կոնկրետ բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային տնտեսություն։ Փաշինյանի հիշատակած օրենքը ոչ թե ԵՄ ստանդարտներին համապատասխանելու գործիք է, այլ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու և երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքական հայտարարություն։

Բրյուսելից որևէ ազդակ չի եղել։ ԵՄ-ը երբեք պաշտոնապես չի հայտնել Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու պատրաստակամություն։ Ստացվում է՝ Հայաստանը միակողմանիորեն ընդունում է օրենք, որը գործնական հետևանք չունի, բայց խորացնում է արտաքին քաղաքական անորոշությունը։

Այս քայլը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ դարձնում ավելի խոցելի։ Այն ստեղծում է նոր ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, առանց երաշխիքի, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել որևէ իրական քայլ։

Փաշինյանի համար եվրաինտեգրումն ընդամենը քարոզչական շեշտադրում է, ոչ թե իրական պետական ռազմավարություն։

Իսկ Հայաստանի համար դա նշանակում է ոչ միայն սխալ կողմնորոշում ու չհաշվարկված քայլ, այլև բացահայտ արկածախնդրություն, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան