Սպորտ 1 տարի առաջ - 10:31 28-09-2025

Ատլետիկոն գահընկեց արեց Ռեալին․ Արքայական ակումբի առաջին պարտությունը

«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակում մադրիդյան դերբիում հաղթեց «Ռեալին»:

«Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 5:2 հաշվով՝ ի օգուտ տանտերերի: Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբեն Լե Նորմանը, Ալեքսանդր Սերլոթը և Անտուան Գրիզմանը: Հյուրերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Արդա Գյուլերը:

«Ատլետիկոն» 12 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: «Ռեալը» կրեց առաջին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում, Խաբի Ալոնսոյի թիմը 18 միավորով առաջինն է:

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 5-ին, «Ատլետիկոն» հյուրընկալվելու է «Սելտային», իսկ «Ռեալը» մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ընդունելու է «Վիլյառեալին»:

Armsport.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան