Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 28-09-2025

Ռազմական բյուջեն կրճատում են, որ ավելի շուտ հանձնեն ամեն ինչ, ավելի շատ զոհեր տան․ հարցում

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով պաշտպանությանը նախատեսվում է հատկացնել 560 մլրդ դրամ, կամ մոտ 1.45 մլրդ դոլար։

Սա 2021 թվականից ի վեր պաշտպանական ծախսերի առաջին կրճատումն է այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմից հետո ռազմական ծախսերը սկսել էին կտրուկ աճել։ 2025 թվականի համեմատ, երբ այս նպատակով հատկացվել էր 660.9 մլրդ դրամ, բյուջեն նվազել է 100 մլրդ դրամով։

Ռազմական բյուջեն և զինվորական ծառայության տևողությունը կրճատելու այս նախաձեռնությունները համընկան այն լուրերի հետ, որ Ադրբեջանը 2026 թվականին պաշտպանության ծախսերը կավելացնի մոտավորապես 4%-ով՝ հասնելով 4.3 միլիարդ եվրոյի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Հայաստանը կրճատում ռազմական բյուջեն, երբ Ադրբեջանն ավելացնում է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չպետք է ռազմական բյուջեն կրճատել, մի մասի կարծիքով էլ ընդհակառակը ռազմական բյուջեն պետք է ավելացնել։

«Որովհետև թուրքեր են կառավարում Հայաստանը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա արվում է, որ ավելի շուտ հանձնեն ամեն ինչ։ «Որ ավելի շուտ հանձնեն ամեն ինչը, ավելի շատ զոհեր տան։ Էսքան կորուստները ոչ մեկի վրա չի ազդել ու ոչ մեկի պետք չի։ Ամբողջ կառավարության կազմը կա, որևէ մեկը Ղարաբաղում կռվե՞լ ա, մասնակցե՞լ ա պատերազմի, ոչ ու մեր զոհերի համար ոչ մեկ պատասխան չի տալիս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն բան սխալ է անում։ «Ուրեմն 30 տարվա մեջ մեր ղեկավարներնը դարձել են նենց մարդիկ, ովքեր 5 հոգի էլ չեն ղեկավարել։ Էկել են հիմա 2,5 մլն են ուզում ղեկավարեն, դա հնարավոր չի։ Էս էշն էլ ոչ միայն սխալներ ա անում, այլ լրիվ հակառակն ա անում, բանակը կրճատելը նշանակում ա, որ արդեն հանձնվել ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»