Ներքին 1 տարի առաջ - 20:00 27-09-2025

Նիկոլը չեղներ, պատերազմ չէր էղնի. զոհվածի հարազատ

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Շիրակի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։

«Հլը նայեք մեկը մյուսից լույսի կտոր տղերք են, ընչի՞ պտի ըսպես էղներ, էդ ինչ կյանք էին տեսել էս տղերքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախյան պատերազմում զոհված Հայկ Ալեքսանյանի քեռին` Գևորգ Գևորգյանը։

Կապիտան Հայկ Սամվելի Ալեքսանյանը ծնվել է 1991 թ. հունվարի 7-ին Գյումրիում։

Գյումրեցի կապիտանի քեռին ասում է. «Նիկոլը չեղներ, պատերազմ չէր էղնի»։

Հայկ Ալեքսանյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2013 թ. լեյտենանտի կոչումով ծառայել է ՀՀ ՊՆ Վայքի զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է բազում պատվոգրերի և մեդալների: Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայկը առաջիններից էր, ով մեկնել է Արցախ և ղեկավարել Ջրականի 3 դիրքեր: Երիտասարդ կապիտանը հոկտեմբերի 9-ին մահացու վիրավորում է ստացել ԱԹՍ-ի հարվածից։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով