Արտաքին 1 տարի առաջ - 21:29 26-09-2025

Իրանում հարստացված ուրանի բոլոր պաշարները պետք է լիակատար ոչնչացվեն. Նեթանյահու

Իսրայելը պնդում է, որ Իրանում հարստացված ուրանի բոլոր պաշարները պետք է լիակատար ոչնչացվեն։

Դրա մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ТАСС-ը։

Նա հիշեցրել է, որ Իսրայելն ավելի վաղ զգալի վնաս է հասցրել Իրանի միջուկային ծրագրին, սակայն ընդգծել է զգոն մնալու անհրաժեշտությունը. «Մենք չենք կարող Իրանին թույլ տալ վերականգնել իր ռազմական միջուկային ներուժը։ Նրա հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացվեն, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վաղը վերականգնվեն»,- ասել է վարչապետը։

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելի 12-օրյա ռազմական արշավը ավերիչ վնաս է հասցրել Իրանին և, իր կարծիքով, «կմտնի ռազմական պատմության տարեգրքերի մեջ»։

«Մենք վերացրել ենք Իսրայելի գոյության սպառնալիքը Իրանից և մահացու սպառնալիքն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- նշել է նա՝ հավելելով, որ գործողության ընթացքում վերացրել են «ատոմային ռումբերի մասնագետ բարձրաստիճան զինվորականների և առաջատար գիտնականների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան