Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 26-09-2025

Սպանողը գործիք ա․ կասկածում եմ, որ Փարաքարի համայնքապետի սպանության պատվիրատուին կգտնեն․ հարցում

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է։ Եվս մեկ հոգի վիրավոր է, ով գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Շատերի կարծիքով սա վեննդետա էր, կարծիքներ կան, որ Փարաքարի համայնքապետի սպանողին այդպես էլ չեն կարողանա գտնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Փարաքարի համայնքապետի սպանողին կգտնե՞ն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ հույս հայտնեցին, որ մարդասպանին կգտնեն և կպատժեն։

«Կասեմ, որ գտնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կասկածում է, թե կարող են գտնել սպանողին և պատվիրատուին։
«Շատ դժվար հարց եք տալիս։ Դա կախված ա ինձ թվում ա ոստիկանության, քննչական մարմնի կոմպետենցիայից։ Իմ կարծիքով շատ ցածր մակարդակի վրա է այսօր այդ ամեն ինչը գտնվում, դրա համար կասկածում եմ, որ կարող ա պատահի կարողանան ռեալ գտնեն ոչ միայն սպանողին, այդ նաև պատվիրողին, որովհետև սպանողը դա ընդամենը գործիք ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենք են արել։
«Իրանք են արել, ինչ գտնեն։ Իրանք իրանց պիտի գտնե՞ն։ Ընդդիմադիր էր էդ տղան, միակ ազնիվ ընտրությունն էր, տենց հալածանք ազնվության դեմ, ահավոր ա»,- ասաց նա։

«Կարծում եմ չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի