Ներքին 1 տարի առաջ - 17:09 26-09-2025

Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցել է ENNHRI-ի Առաջնորդության ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում սեպտեմբերի 24-26-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2025 թվականի Առաջնորդության ֆորումին։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 30 երկիր ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպաններ և ՄԻՊ հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկվել են մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հավատարմագրում, ազգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործում, մարդու իրավունքների ազգային հաստատություններին ուղղված սպառնալիքների դեմ պայքար և այլն։

Ֆորումի շրջանակում Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար ճգնաժամերին պատրաստվածության և կայունության ամրապնդման թեմային նվիրված քննարկմանը:

Մասնակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության, արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության բարձրացման հարցերին, ինչպես նաև կիսվել են իրենց փորձառությամբ:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի ՄԻՊ հաստատության փորձառությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերում, մարդու իրավունքների ընկալմանն առնչվող և ոլորտում առկա խնդիրները, ՄԻՊ հաստատության մարտահրավերները, որոնք ընդհանուր են մի շարք այլ հաստատությունների համար, դրանք հաղթահարելու կառուցակարգերը:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Առաջնորդության ֆորումի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել այն մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան ապահովել ազգային հաստատությունների անխափան և արդյունավետ աշխատանքը, այդ թվում` ճգնաժամային իրավիճակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան