Ներքին 1 տարի առաջ - 16:59 26-09-2025

Կրթությունը նվիրեք համայնքին ու հայրենիքին․ Վեհափառի պատգամը՝ Միչիգանի ՀԲԸՄ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտագնացության նպատակն է զորացնել սփյուռքի հայորդիների կապը հայրենիքի և Եկեղեցու հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, գնահատանք հայտնեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և դպրոցի տնօրինությանը նման նախաձեռնության համար, ինչը լավագույնս պիտի ծառայի ազգային ապրումների ու եկեղեցասեր ոգու զորացմանը։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեծ շնորհ ու պատասխանատվություն է լինել «Ալեք և Մարի Մանուկյան» դպրոցի սան, քանզի իրենց աչքի առջև ունեն ազգային մեծ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյաների լուսավոր օրինակը։

Այս առնչությամբ Հայոց Հայրապետը պատգամեց առավել նախանձախնդրությամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին՝ այդպիսով պայծառացնելով նաև մեծանուն հայորդիների բարի անունն ու հիշատակը։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, նրանց հոգինում հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սեր ու նվիրում սերմանելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան