Ներքին 1 տարի առաջ - 19:18 26-09-2025

Գողացել էր գերեզմանոցի ցանկապատի ալյումինե զարդանախշերը և վաճառել

Գերեզմանատնից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր 2024 թվականի օգոստոսի 21-ին: Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնել էր, որ գողացել են ընտանեկան գերեզմանոցի ցանկապատի ալյումինե զարդանախշերը:

Մարտունու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի համայնքի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել է։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ գողոնը վաճառել է Վարդենիս համայնքի գունավոր մետաղների ընդունման կետում։

Պարզվել է նաև, որ մարտունեցի երիտասարդը կատարել է այլ գողություններ ևս: Մասնավորապես, Զոլաքար գյուղի գերեզմանատնից գողացել է ալյումինե զարդանախշեր, Գեղհովիտ գյուղի մի տան բակից էլ գողացել է խոտի հակ պատրաստող տեխնիկայի երկաթյա դետալներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան