Ներքին 1 տարի առաջ - 11:22 26-09-2025

ՔԿ նախագահը Արմավիրի մարզային քննչական վարչության պետի նոր պաշտոնակատար է նշանակել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է վարչության պետի տեղակալին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել նույն վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Սարգսի Ղազարյանին մինչև հաստիքի համալրումը:

Հրամանն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Փաստաթուղթը թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ