Ներքին 1 տարի առաջ - 20:21 25-09-2025

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը. Միրզոյանը՝ Մուրատ Նուրտլեուին

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ՝ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այդ թվում բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման միջոցով:

«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Այս աումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է», - ընդգծել է նախարար Միրզոյանը։

Այս համատեքստում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում՝ TRIPP միջոցով։

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան