Ներքին 1 տարի առաջ - 12:49 25-09-2025

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված, դանակահարված տղամարդու կյանքը փրկվել է. 21-ամյա կասկածյալը հայտնաբերվել է. shamshyan.com

Սեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատարություն տալու և նա հիվանդանոց է բերվել թիկունքի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի վնասվածքներով:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ տեղեկություններով պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ Արտաշիսյան փողոցի 73 շենքի հարակից տարածքում Անդրանիկ Ա.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Մ.-ն, ում Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա հայտնել է, որ արարքը կատարել է ինքը, իսկ հանցագործության գործիք դանակը գտնվում է իր բնակության հասցեում:

Դեպքի փաստով ոստիկանության Շանգավիթի բաժնում փաստաթղթեր են կամզվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում