Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:36 24-09-2025

Դատավորը կողմնակալ է, և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի գործի մասին

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.

«Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918): Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում:

Վաղ, թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական վերդիկտը, դատավոր Մելիքսեթյանի այս և նախորդիվ կայացված դատական ակտերը հենց նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու: Բոլորին է ակնհայտ, որ դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը:

Չէ, որ ի թիվս այլի նույնիսկ 23.09.2025 թվականին գործադիր իշխանության ղեկավարը կրկին ընդգծեց Երևան-Կենտրոն ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորվածներին, հատուկ ընգծելով վայրը, այդ թվում Միքայել Սրբազանին, որով հերթական անգամ ապացուցվեց քաղաքական հետապնդման ուղիղ փաստը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և վստահություն, որ իրավունքը գերակայելու է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով