Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:10 24-09-2025

Ֆրանսիայում բռնագրավում են Սամվել Կարապետյանի դղյակը՝ կասկածելով, որ այն պատկանում է Պուտինին. ռուս գործարար

Ռուս գործարար Շալվա Չիգիրինսկին Յուրի Դուդին տված հարցազրույցում (ամբողջական հարցազրույցը՝ այստեղ) պատմել է, որ Ֆրանսիայում գտնվող Լազուրե ափին գնած շքեղ առանձնատունը վաճառել է 2009 թ. Газпром Нефть ընկերությանը:

Ըստ գործարարի՝ ինքը գնել է առանձնատունը 15 միլիոն դոլարով, վաճառել՝ 70 միլիոնով:

Նա նշել է, որ Ղազախստանի նախագահի Նուրսուլթան Նազարբաևը ևս ցանկացել է իրենից գնել այս առանձնատունը՝ որպես ամառային նստավայր Ֆրանսիայի հարավում՝ առաջարկելով կես միլիարդ դոլար:

«Նրանք ուզում էին այնպիսի առանձնատուն, որտեղ կլինեն ուղղաթիռի հրապարակ, երկու լողավազան, շատ ննջասենյակներ. այսպիսի երկրորդ առանձնատուն պարզապես չկա, որ այս ամենը մեկ տարածքում համատեղվի, Մոնակոյին մոտիկությունը, ներսի և դրսի լողավազաններ, հյուրատուն՝ սեփական լողավազանով, նույնիսկ ռմբապաստարան, որը ես գինու մառան էի դարձրել»,- պատմում է Չիգիրինսկին:

«Ինձ պատմել են, որ այդ առանձնատանն ապրել է Պուտինի կինը՝ Ալինա Կաբաևան: Ես նրան անձամբ չեմ տեսել, իմ նախկին կառավարիչն է պատմել, նախքան նրան աշխատանքից կհեռացնեին, ավելորդ աչքերից խուսափելու համար: Առանձնատանն ապրող պահակներն են պատմել»,- պատմում է գործարարը:

Ֆրանսիայի իշխանությունները կալանք են դրել առանձնատան վրա, որի պաշտոնական սեփականատերը Սամվել Կարապետյանն է:

Հետաքննություն է ընթանում փողերի լվացման, անօրինական հանցավոր համայնքի ստեղծման կասկածանքով։

Ենթադրվում է, որ Կարապետյանն առանձնատան իրական տերը չէ, նա այն ձեռք է բերել այլ անձանց շահերի համար:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան