Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 24-09-2025

Աննա Հակոբյանի հանդեպ հակակրանք ունեմ․ քաջալերանքի կարիք մենք ունենք, ոչ թե ինքը․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ով կրթություն է ստանում Չինաստանում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, նշելով, որ ունի քաջալերանքի խոսքերի կարիք։

«Այսօր իմ առաջին ակադեմիական օրն էր BNU-ում։ Ինչ խոսք, ես սրան պատրաստ չէի։ Ինչպես ասում են, ապրելը BNU-ում նույնը չէ, ինչ BNU-ում չինական փիլիսոփայություն ուսումնասիրելը։
Հ.Գ. Քաջալերանքի խոսքերից չէի հրաժարվի»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Աննա Հակոբյանը քաջալերանքի խոսքերի կարիք ունի։ Ի՞նչ կասեք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի բան չի ուզում ասել Աննա Հակոբյանի, որոշներն էլ ասացին, որ Աննա Հակոբյանը ոչնչի կարիք չունի։

«Խոսքեր չունեմ երևի ասելու, ինչ-որ հակակրանք կա իր հանդեպ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ չի ցանկանում խոսել դավաճանների մասին։
«Գիտեք ինչ, ես չեմ ուզում խոսել դավաճանների մասին, թշնամու մասին ինչ խոսեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը ոչնչի կարիք չունի։
«Քաջալերանքի խոսքերի կարիք մենք ունենք, իրանք ոչ մի բանի կարիք էլ չունեն»,- ասաց նա։

«Ոչ մի բան, թող քիչ էրևա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան