Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:49 23-09-2025

ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը փոխանակ համայնքի խնդիրները լուծի, Դիլիջանի հողերը օտարում է ու օտարում. Ոսկանյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անկախության տոնն առաջինն է, ոչ թե՝ 34-րդը

Տուրիստական Դիլիջան քաղաքը հասարակական զուգարան, ավտոկայարան, սպանդանոց չունի, քաղաքի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ կովերը թունավոր նյութերով են սնվում, թունավոր կաթ արտադրում, Դիլիջանի բնակիչները շինարարական աղբը թափում են Աղստև գետ, կովերի նախիրները, ձիերի երամակները ազատ շրջում են Դիլիջան համայնքում։

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը փոխանակ Դիլիջան համայնքի խնդիրները լուծի, Դիլիջանի հողերը օտարում է ու օտարում։

ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Դիլիջանում կայացած միջոցառման ժամանակ Դավիթ Սարգսյանը ու համայնքապետարանի մյուս ղեկավարները համայնքապետարանի վարչական շենքի դիմաց կանգնած՝ այնպիսի պաշտպանական դիրք են ընդունել,
կարծես թե ֆուտբոլային խաղի ժամանակ տուգանային հարվածողի դեմ որպես պատ են կանգնած։

Ֆեյսբուքի իր էջում Դավիթ Սարգսյանը տեսանյութ է տեղադրել ու վերնագրել ․«ՀՀ Անկախության 34-րդ տոնը Դիլիջանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող