Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:22 23-09-2025

Այ տենց որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին գար ու ասեր, ժողովուրդ ջան, գալիս եմ, որ Արցախը հանձնեմ, քանի որ այդպես եմ տեսնում Հայաստանի անկախությունը։ Կամ 2021-ի հունիսին գար ու ասեր, այն ինչ մնացել է Արցախից, գալիս եմ դա էլ հանձնեմ, մի տեսակ ներվայնացրիք, 44 օր կռվեցիք, Արցախից ինչ-որ բան մնաց, ավելին՝ հայերը գնացին հետ իրենց տները, դրա համար իմ ներվերի վրա ազդող ու պայքարող ժողովուրդ, ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս ու նենց անեմ, որ Արցախում էլ հայ չապրի, հուսամ՝ այդ ժամանակ Ալիևն ինձնից գոհ կմնա։

Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամիտ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի