Արտաքին 1 տարի առաջ - 11:05 23-09-2025

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստին Պետությունը

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։

«Ժամանակը եկել է։Հենց այդ պատճառով, հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Ֆրանսիայի պատմական հանձնառությանը, ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստին Պետությունը»,- ասել է Մակրոնը։

2025 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ Պաղեստինի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի 153 անդամ պետություն, ինչպես նաև Վատիկանը։ Վերջին պետությունները, որոնք միացել են այդ ցանկին՝ Ֆրանսիայից բացի, եղել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։ Գերմանիան, սակայն, դեռևս չի պատրաստվում միանալ Պաղեստինի ճանաչմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան