Սպորտ 1 տարի առաջ - 09:57 23-09-2025

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացավ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը:

«Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին, արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը:

Տարվա լավագույն մարզիչը տղամարդկանց ֆուտբոլում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը:

Լավագույն տղամարդ դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ջանլուիջի Դոնարուման, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, իսկ կանանց ֆուտբոլի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ «Չելսի»-ից Հանա Հեմփթոնը:

Անցած մրցաշրջանի լավագույն թիմերն են` «Արսենալ»-ի կանանց թիմն ու ՊՍԺ-ի տղամարդկանց թիմը: Կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ին այս անգամ արժանացավ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի խաղացող Այտանա Բոնմատին, որն այս մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ:

Տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն:

28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում 53 խաղում 35 գոլ է խփել, կատարել 16 ասիստ, դարձել Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում