Ներքին 11 ամիս առաջ - 21:37 22-09-2025

Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: