Ներքին 1 տարի առաջ - 14:24 22-09-2025

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Բաքվից վերադարձել է Երևան

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ երեկոյան ժամը 20:00-ին Բաքվից վերադարձել է Երևան։ flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ ԱԱԾ տնօրենին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը Բաքվի օդանավակայանից թռել է ժամը 19:00-ին և 20:00-ին վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, գրում է news.am-ը։

Ավելի վաղ հայտնել էնք, որ ԱԱԾ տնօրենը Բաքու է մեկնել Gulfstream G450 բիզնես դասի ինքնաթիռով, որը պատկանում է FlyOne ավիաընկերությանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել է, որ հատուկ ծառայության ղեկավարը Բաքու է մեկնել՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Թե այցի շրջանակում ԱԱԾ տնօրենն ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր է քննարկել, հանրությանը չի ներկայացվում։

Թեեւ այսօր ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ ԱԱԾ–ն տեղեկատվություն կտա, սակայն մինչ այս պահը ԱԱԾ–ից որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»