Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:36 21-09-2025

Չպետք է բացառել, որ պայքար սկսեն նաև Սեպտեմբերի 21-ի դեմ․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․

Այսօր Հայաստանի Անկախության օրն է:

ՀՀ-ում, ավելի հստակ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության 1000 օրերին, Անկախության օրը նշվում էր Մայիսի 28-ին: Տոնը պետականորեն նշվել է միայն երկու անգամ՝ 1919 և 1920 թվերին, քանի որ արդեն 1921-ին, թեև նոմինալ անկախ, բայց Հայաստանը բոլշևիկացվել էր: Մայիսի 28-ը այն օրն է, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը ստիպված ընդունեց օսմանյան վերջնագիրը և պատվիրակություն ուղարկեց Բաթում՝ թուրքերի հետ շարունակելու բանակացությունները:

Խորհրդային յոթ տասնամյակներին որպես անկախության օր, թեև ճիշտ չէ այդ բառը օգտագործել, քանի որ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում և անկախ չէր, նշվել է նոյեմբերի 29-ը: Նշվել է որպես խորհրդայնացման օր: Այդ օրն էր, որ Բաքվում ձևավորված Հայհեղկոմը Իջևանի հատվածով ներխուժեց Հայաստան՝ ունենալով ռուս բոլշևիկների օժանդակությունը:

1991 թվականի այս օրը Հայաստանի ժողովուրդը, բայց ոչ Արցախը, քանի որ Արցախը չմասնակցեց այդ քվեարկությանը, ընդունեց հանրապետության անկախությունը ԽՍՀՄ-ից դուրս: Այդ ժամանակից մեր պետության գլխավոր տոնը դարձավ սեպտեմբերի 21-ը:

Այսօրվա իշխող ուժը՝ ՔՊ-ն, որպես ռազմավարական նպատակ հռչակել է Չորրորդ Հանրապետությունը:

Քանի որ վարչապետ Փաշինյանն ու պարոպագանդան պայքար են սկսել նախկինի դեմ և ձեռնամուխ եղել ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ձևավորմանը, չպետք է բացառել, որ նրանք պայքար սկսեն Սեպտեմբերի 21-ի դեմ՝ որպես Երրորդ Հանրապետության գլխավոր խորհրդանիշ:

Ամբողջ խնդիրն այն է, որ Սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն անցել է ճիշտ այն սահմաններում, որը սիրում է գրպանից հանել ու ոսկեգույնով ցուցադրել պարոն Փաշինյանը, այն է՝ 29.743:

Շնորհավոր Սեպտեմբերի 21:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»