Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:51 21-09-2025

Նրանք, ովքեր ծախել են մեր անկախությունը, այսօր գեղեցիկ շնորհավորանքներ են հղել ՀՀ անկախության օրվա առթիվ. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նրանք, ովքեր ծախել են մեր անկախությունը, դրանք մաս-մաս տվել օտարին, այսօր գեղեցիկ շնորհավորանքներ են հղել ՀՀ անկախության օրվա առթիվ։ Հիրավի, բարոյականությունից ամենից շատ խոսում են անբարոյականները։

ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, որը Հայաստանի տարածքը չպաշտպանեց Ադրբեջանի ագրեսիայից, Հայաստանի տնտեսության գերիշխող ճյուղերը, հանքերը, բանկերը, երկաթուղին, ատոմակայանը, ենթակառուցվածքները օտարների ձեռքին են, Հայաստանը 14,1 միլիարդ դոլարի պետական պարտք ունի ու այն շարունակում է աճել, ի՞նչ անկախությունից եք խոսում։

Հայաստանն ազատագրել է պետք պարտությունը սովորույթ սարքած, պարտությունները հաղթանակ ներկայացնող, օտարի դրածո կառավարիչներից, դրսից ղեկավարվող ընդդիմությունից, ստից, կեղծիքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան