Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:57 21-09-2025

Իմ ընտանիքի թիվ մեկ թշնամին վարչապետն ա, ինքն ա մեղավոր, որ ես էսօր դժոխքի մեջ եմ. զոհվածի հայր

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում զոհվածի ծնողներից մեկն ասաց, որ Փաշինյանի խոսքերը, որոնցով նա իբրև թե փառաբանում է զոհվածներին, չի ընդունում, իր խոսքով՝ իր որդու անունը հանում է այդ ցուցակից. իր նման են մտածում զոհվածների շատ ծնողներ:

«Վախի մթնոլորտ ստեղծելով՝ երկիր չեն ղեկավարում: Ազգը ինչով ա հարատևում, իր հավատքով, եթե մարդը հասել ա մինչև եկեղեցին, եթե ուզում ա անհատի վիրավորած լինի, ինչո՞ւ մի ամբողջ եկեղեցական համակարգ չուլանացված անվանեց. ես հազարավոր եկեղեցիներում եմ եղել, բայց ոչ մի տեղ չուլանացված չեմ տեսել»,- նշեց նա:

«Գալու ա ժամանակը, երբ ամեն մարդ իր արարքի համար պիտի պատասխան տա: Ես էնքան պետք ա ապրեմ, որ տեսնեմ՝ ինքն ունենա էն ապրումները, որ ես եմ ունենում: Ո՞նց կարաս մարդուն ներես, եթե էս ամբողջ ցավը մեր ընտանիքներն ա լցրել, իմ ընտանիքի թիվ մեկ թշնամին վարչապետն ա, որովհետև ինքն ասել ա, որ իր ցանկությամբ են էդ երեխեքը զոհվել, ոնց կարաս էդ մարդուն ներես, եթե ես էսօր դժոխքի մեջ եմ, մեղավորն ինքն ա»,- հավելեց զոհվածի հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում