Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:51 21-09-2025

Հայաստան ջան, դու կաս ու լինելու ես հավերժ, լինելու ես անկախ ու շատ ավելի զորեղ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստան ջան, դու սիրտդ լայն ես պահում այն ժամանակ անգամ, երբ մենք սիրտ չենք ունենում զգալու, երազելու համար, դու ուժեղ ես մնում մեզ համար այն ժամանակ, երբ մեր պրպտող միտքը չի կարողանում գտնել լուծման ու ելքի ուղին, դու ներում ես մեզ միշտ, երբ մենք, մեր ու քո գլխին հերթական գալիք աղետը տեսնելով, դա կանխելուն միտված բան չենք անում, դու հանդուրժող ես մեր հանդեպ այն իրավիճակում, երբ մենք անվարան իրար ենք ոչնչացնում, դու լույս ես տալիս այն ժամանակ, երբ մենք ելքերի մասին չենք էլ մտածում։ Դու կաս ու լինելու ես հավերժ, լինելու ես անկախ ու շատ ավելի զորեղ:

Երազանք ունեմ՝ կրկին տեսնել քեզ երկու ոտքիդ վրա ամուր կանգնած, կրկին ժպիտ տեսնել շուրթերիդ վրա, կրկին տեսնել քեզ ներքուստ խաղաղ, տեսնել պայքար ոչ թե լինելու, այլ հզոր լինելու համար․․․

Մի բան հաստատ իմացի, քեզ սիրողները միշտ ավելի շատ են, քան քո գոյության դեմ պայքարողները, այդ սիրողների էներգիան մի օր խելք կդառնա, կամքով էլ կամրանա ու կփոխի վտանգավոր զարգացումների չարաբաստիկ ընթացքը։ Շնորհակալ եմ, որ կաս ու այսքան համբերատար ես․․․

Շնորհավոր ՀՀ անկախության օրը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան